Download Print this page

Ջրի Տարայի Նստվածքի Մաքրումը - Philips AVENT SCF870 Manual

Hide thumbs Also See for AVENT SCF870:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
9
Ստուգեք՝ արդյոք սննդի մասնիկներ չեն ընկել ջրի տարայի մեջ։ Դուք դա
կարող եք անել՝ նայելով լցնելու անցքից. տեսեք՝ արդյոք դրա մեջ
սննդամթերքի մասնիկներ չկան, կամ ստուգեք՝ արդյոք ջրի գույնն
արտասովոր է, կամ ստուգեք հոտառությամբ՝ արդյոք ջրի տարայից տհաճ
կամ այրված հոտ չի գալիս։
Եթե այդպես է, լվացեք ջրի տարան (տե՛ս «Ջրի տարայի լվացումը» բաժինը)։
10
Բակտերիաների աճը կանխելու համար բաց թողեք լցնելու անցքի կափարիչը:
Ջրի տարայի նստվածքի մաքրումը
Եթե սննդի մասնիկներն ընկնեն ջրի տարայի մեջ, դրանք կարող են կպնել ջրի
տարայի տաքացնող մասին հաջորդ գոլորշիով եփման ժամանակ։ Այդ մասնիկները
դուրս չեն գալիս` ջրի տարան լվանալով։
Բացի այդ, դուք պետք է չորս շաբաթը մեկ կատարեք սարքի նստածքի
մաքրում`ապահովելու համար սարքի 100% արդյունավետ աշխատանքը։ Նստվածքի
կուտակումը նվազեցնելու համար օգտակար է սարքի համար օգտագործել նախապես
եռացրած կամ զտված ջուր։
Ջրի տարայի ներսից սննդի մասնիկները հեռացնելու և սարքը նստվածքից մաքրելու
համար հետևեք ստորև բերված նստվածքազրկման հրահանգներին:
1
Համոզվեք, որ սարքն անջատված է:
2
Ավելացրեք 50 ml սպիտակ քացախ (8% քացախաթթու) 150 ml ջրին:
Նշում. Կարող եք օգտագործել նաև կիտրոնաթթվի հիմքով նստվածքազերծող
նյութեր: Մի օգտագործեք նստվածքը մաքրող այլ միջոցներ։
3
Քացախաջրի (կամ կիտրոնաթթվի) լուծույթը լցրեք ջրի տարայի մեջ:
4
Փակեք ջուր լցնելու անցքի կափարիչը։
5
Տեղադրեք դատարկ գրաֆինը (մեջն առանց որևէ սննդի) ամբողջությամբ
հավաքված շեղբերի բլոկով և կափարիչով շարժիչի բլոկի վրա՝ գոլորշիով
եփելու դիրքի վրա (այսինքն՝ կափարիչը դեպի վար):
6
Պտտեք կառավարման փոխարկիչը գոլորշիով եփելու դիրքին:
» Գոլորշիով եփելու ռեժիմի լույսը նարնջագույն գույնով կվառվի՝ նշելով, որ
սարքն աշխատում է գոլորշիով եփելու ռեժիմում։
7
5-6 րոպե գոլորշիով եփելու ռեժիմի վրա աշխատացնելուց հետո անջատեք
սարքը և հանեք այն վարդակից։
8
Դատարկեք օգտագործած քացախաջրի (8% քացախաթթու) լուծույթը ջրի
տարայից:
9
Մանրակրկիտ կերպով ցայեք ջրի տարան և գրաֆինը մաքուր ջրով մի քանի
անգամ:
- Հայերեն 71 -

Hide quick links:

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scf870/20