Download Print this page

Սարքի Օգտագործումը - Philips AVENT SCF883 Manual

Hide thumbs Also See for AVENT SCF883:

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 1
Սարքի օգտագործումը
Զգուշացում
• Միշտ ստուգեք եփած կերակուրի ջերմաստիճանը ձեր ձեռքի հետևի մասով`
համոզվելու համար, որ ջերմաստիճանն անվտանգ է ձեր երեխայի համար։
Այս սարքը նախատեսված է թարմ, պինդ բաղադրիչների գոլորշիով մշակման և
դրանք ձեր նախընտրած խտության դարձնելու համար։ Խնդրում ենք ծանոթանալ
կցված բաղադրատոմսերի գրքույկին՝ համեղ և սննդարար բաղադրատոմսերի
գաղափարների համար։ Սարքը կարող է նաև օգտագործվել միայն շոգեխաշման կամ
բլենդերով մշակման համար։ Միայն բլենդերով մշակման համար տես «Բլենդերով
մշակում առանց շոգեխաշման» գլուխը։
Սարքը կարող է օգտագործվել նաև եփած կերակուրը հալեցնելու կամ տաքացնելու
համար, որը պահվել է հատուկ նախատեսված պահեստային կաթսաներում: Միշտ
օգտագործեք այս պահեստային կաթսաները՝ սննդամթերքը ապասառեցնելու կամ
տաքացնելու համար։ Առանց պահեստամաններն օգտագործելու ապասառեցումը
կամ տաքացումը կհանգեցնի նրան, որ սնունդը ֆիլտրի միջով կթափվի գրաֆինի
կափարիչին։
Մի դրեք նախապես բլենդերով մշակված սննդամթերքի գրաֆինը հիմնական
կորպուսի վրա, երբ այն գտնվում է գոլորշիով մշակման դիրքում։
Երբեք 30 րոպեից ավելի կամ մեկից ավելի անգամ մի շոգեխաշեք հում
բաղադրիչների նույն չափաբաժինը։
Այս սարքը նախատեսված ՉԷ հետևյալ նպատակների համար.
-
Սառեցված հում բաղադրիչները գոլորշիով մշակելու համար
-
Նախապես մանրացված սնունդը գոլորշիով մշակելու համար՝ առանց
պահեստամանն օգտագործելու
-
Նույն բաղադրիչները 30 րոպեից ավել գոլորշիով մշակելու համար
-
Բրինձ և մակարոնեղեն պատրաստելու համար
-
Սկզբում բլենդերով, այնուհետև գոլորիշով մշակելու համար
-
Հեղուկները, օրինակ՝ ապուրը, սոուսները կամ ջուրը տաքացնելու կամ նորից
տաքացնելու համար
-
Սնունդը մի քանի ժամ տաք պահելու համար
-
Կոշտ բաղադրիչներ, օրինակ՝ սառույցի և շաքարի կտորները կտրատելու կամ
կպչուն բաղադրիչներ, օրինակ՝ պանիրը մանրացնելու համար
- Հայերեն 79 -

Advertisement

loading

This manual is also suitable for:

Avent scf885