Նշում
• Գրաֆինի վրա ակոսներ կան՝ սևեռիչների սահուն շարժման և կափարիչի ամուր
փակման համար։ Համոզվեք, որ կափարիչի լեզվակը մտել է գրաֆինի բռնակի
մեջ։
7
Եթե դեռ չեք լցրել ջրի տարան ջրով՝ շոգեխաշման համար, տես «Ջրի
տարայի լցնում» գլուխը, ապա ջուր լցրեք ջրի տարայի մեջ, նախքան տարան
հիմնական կորպուսի վրա դնելը:
Նշում
• Տարան հիմնական կորպուսի վրա դնելուց առաջ համոզվեք, որ ջրի տարայի
կափարիչն ամուր կողպված է իր տեղում։
8
Շրջեք տարան՝ տարայի կափարիչը դեպի ներքև դիրքով։
9
Հավասարեցրեք տարայի կափարիչի միակցիչը ջրի տարայի կողպման
հատվածին, այնուհետև դրեք տարան հիմնական կորպուսի վրա՝ տարայի
կափարիչը դեպի ներքև դիրքով։ Սեղմեք տարան դեպի ներքև՝ այն
հիմնական կորպուսի վրա ամուր կողպելու համար, և համոզվեք, որ բռնակը
գտնվում է աջ կողմում:
10
Եթե կառավարման կոճակն անջատված դիրքում չէ (OFF), ապա պտտեք այն
դեպի անջատված դիրքի։
11
Միացրեք սարքը վարդակին։
- Հայերեն 83 -